10 տարի առաջ քաղաքականություն մտած նախկին հեռուստահաղորդավարը դարձել է Իսրայելի նոր վարչապետ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

«Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը ուրբաթ՝ հուլիսի 1-ին, դարձել է Իսրայելի կառավարության ղեկավար։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ նա կգլխավորի ժամանակավոր կառավարությունը նոյեմբերի 1-ին կայանալիք համապետական ընտրությունների նախաշեմին։

«Մենք կանենք մեր ուժերից կախված ամեն ինչ՝ հզոր և բարգավաճող հրեական ժողովրդավարական պետության համար, քանի որ սա մեր գործն է և ամենակարևորը», - ասել է Լապիդը պաշտոնաթող վարչապետ Նաֆթալի Բենեթի լիազորությունների փոխանցման արարողության ժամանակ:

Նա նաև ընդգծել է, որ երկիրը պետք է վերադառնա «իսրայելական միասնության հայեցակարգին»։

«Նույնիսկ եթե մենք գնանք ընտրությունների մի քանի ամսից, մեր առջև ծառացած մարտահրավերները չեն սպասելու: Մենք պետք է լուծենք կյանքի աճող ծախսերի խնդիրը, արշավ տանենք Իրանի, ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի դեմ և դիմակայենք այն ուժերին, որոնք սպառնում են Իսրայելը վերածել ոչ ժողովրդավարական երկրիր»,- ասել է Լապիդը։

Հրատարակությունը հիշեցրել է, որ Լապիդը նախկին հեռուստահաղորդավար է։ Նա քաղաքականություն է մտել ընդամենը տասը տարի առաջ։