ՔՊ պատգամավորը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանի բացակայությունները

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, օրակարգում Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերն են։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ ԱԺ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստերին։ «Այնինչ, Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 27-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թվականի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա։ ԱԺ Կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալները մասնակցնում են ԱԺ խորհրդի նիստերին։ Ութերորդ գումարման ԱԺ խորհուրդն իր ձևավորման պահից, այսինքն՝ 2021 թվականի օգոստոս ամսից առ այսօր գումարել է 25 նիստ,  Իշխան Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել։ Այսպիսով, թե ԱԺ լիագումար նիստերից, թե խորհրդի նիստերից հաճախակի բացակայելու պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիաջական պարտականությունները»,- նշեց նա։