Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Կաբաևայի, Պուտինի եղբոր և եղբորորդիների նկատմամբ

Մանրամասներ
ա

Ավստրալիան հուլիսի 1-ին պատժամիջոցներ է սահմանել 16 ռուսաստանցու, այդ թվում՝ մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եղբոր և եղբորորդիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի կառավարության կայքը:

Մասնավորապես, սահմանափակումներ են  դրվել Վլադիմիր Պուտինի զարմիկ Իգոր Պուտինի, եղբորորդիներ Միխայիլ և Ռոման Պուտինների, նախկին մարմնամարզուհի և Ռուսաստանի խոշորագույն մասնավոր մեդիա ընկերության խորհրդի նախագահ Ալինա Կաբաևայի (նրան վերագրում են Ռուսաստանի նախագահի հետ սերտ հարաբերությունները) և մի շարք այլ անձանց նկատմամբ: