Դա հնարավոր չէ կանգնեցնել. Վաղը նորություններ կլինեն. Զելենսկի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Առաջիկայում պետք է «նորություններ» սպասել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության բանակցությունների թեմայով։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 30-ին, իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր առաջնահերթությունը, սա կլինի մեր պետության բոլոր ներկայացուցիչների առաջադրանքը. ամեն ինչ պետք է արվի որքան հնարավոր է շուտ, որպեսզի նախապատրաստվի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը: Պաշտոնյաները, պատգամավորները, դիվանագետները պետք է աշխատեն այդ հարցի շուրջ օրը 24 ժամ, յոթ օր: Ի դեպ, վաղը նորություններ կլինեն այս թեմայով, ուկրաինական եվրաինտեգրումը հնարավոր չէ կանգնեցնել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Եվրախորհուրդը Ուկրաինային շնորհել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը միաձայն պաշտպանել են ԵՄ բոլոր առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ։