Պուտինի հեռացումն անհրաժեշտ չէ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու համար. Ջոնսոն

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը չի պահանջում Վլադիմիր Պուտինի հրաժարականը Ռուսաստանի նախագահի պաշտոնից։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Պուտինի հեռանալն անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի հասնելու համար, բրիտանական կառավարության ղեկավարը բացասական պատասխան է տվել։

«Ոչ, իհարկե ոչ»,- ասել է նա LBC ռադիոկայանին տված հարցազրույցում Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։

Ջոնսոնը նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը, հաշվի առնելով ռուս բնակչության շրջանում ունեցած զգալի աջակցությունը, կարող է  հատուկ ռազմական գործողությունն ավարտել գրեթե ցանկացած պայմաններով։

«Ռուսաստանի նախագահն իրականում շատ զգալի հանրային աջակցության մակարդակ ունի Ռուսաստանում: Նա մանևրելու տեղ ունի և կարող է ասել. «Ես հասել եմ որոշակի բաների» (նպատակների) և խաղաղության շահերից ելնելով, եկել է տեխնիկական ռազմական գործողությունն ավարտելու, զորքերը դուրս բերելու և նոր համաձայնության գալու ժամանակը»։ Դա այն է, ինչ նա պետք է անի, իմ կարծիքով», - ասել է Ջոնսոնը: