Ուկրաինայում հինգ միլիոն տոննա հացահատիկ կա. Պուտին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ուկրաինայում հինգ միլիոն տոննա հացահատիկ կա, այս քանակը ոչ մի կերպ չի ազդում համաշխարհային շուկաների վրա։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստին» հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ուկրաինական հացահատիկի արտահանմանը և չի խանգարում Ուկրաինային ակազերծել նավահանգիստները։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ ուկրաինական հացահատկի խնդրի առնչությամբ Ռուսաստանը սերտ աշխատանքային շփման մեջ է ՄԱԿ-ի պրոֆիլային կազմակերպության հետ:

Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը պարարտանյութերի արտահանման հարցում սահմանափակումներ չունի, քանի որ արտադրության ծավալները բավարար են, նույնը վերաբերում է պարենային ապրանքներին։