Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Ռոսստատին։ Մայիսին Ռուսաստանի Դաշնությունում արտադրվել է 3,7 հազար մեքենա, մինչդեռ 2022 թվականի հունվարին՝ 95 հազար, փետրվարին՝ 108 հազար, մարտին, երբ «հատուկ գործողությունն» արդեն ընթանում էր, իսկ պատժամիջոցները նոր էին սկսվել՝ մինչև 40,8 հազար ավտոմեքենա։
Պատժամիջոցների պատճառով արտասահմանյան ընկերությունները, որոնք զբաղվում էին ռուսական գործարաններում մեքենաների հավաքմամբ, կրճատեցին իրենց արտադրությունը։ Նաև պատժամիջոցների պատճառով Ռուսաստան բաղադրիչների ներմուծումը դադարեց, ինչը հանգեցրեց «Ավտովազ»-ի և «ԳԱԶ»-ի արտադրության կրճատմանը, ինչպես նաև արտադրվող մեքենաների պարզեցմանը. նոր Lada Granta-ն այլևս չունի ավտոմատ փոխանցման տուփեր և անվտանգության բարձիկներ:
0Comments