Ուկրաինան և Ռուսաստանը գերիների մեծ խմբի փոխանակում են արել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը իրականացրել է ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների ևս մեկ փոխանակում՝ ամենամեծը փետրվարի 24-ին ռուսական ներխուժման սկզբից ի վեր։

Ըստ ուկրաինական հրամանատարության ներկայացուցիչների՝ «ազատված 144-ից 95-ը Ազովստալի պաշտպաններ են։ Նրանց թվում՝ Ազով գնդի 43 զինծառայող»։

Նշվում է, որ ազատ արձակվածների թվում կան 23 սպա, 69 ենթասպա և բարձրաստիճան սպաներ։ Փոխանակման մասին ռուսական կողմը դեռ չի հայտարարել։