ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սպասարկող ռեստորանը ճաշացանկում ներառել է «ռուսական աղցան»՝ զարմացնելով հյուրերին

Մանրամասներ

Արևմտյան պաշտոնյաներն ու լրագրողներն անկեղծ զարմացել են՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սպասարկող ռեստորանի ճաշացանկում տեսնելով «Ռուսական կարտոֆիլի աղցան» կոչվող ուտեստը, հայտնում է Reuters-ը։

Միջոցառման մասնակիցները նշել են, որ այն գտնվել է ճաշացանկի վերին տողում և առաջարկվել է մեկ մատուցման համար ութ եվրո գնով: Աղցանի բաղադրությունը ներառում է ոլոռ, կարտոֆիլ, գազար և մայոնեզ։

«Ռուսական աղցան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովո՞ւմ, ես մի փոքր զարմացած եմ այս ուտեստի ընտրությամբ»,- ասել է լրագրող Ինյակի Լոպեսը։

Հոդվածի հեղինակները նշել են, որ «ռուսական աղցանը» տարակուսանք է առաջացրել գագաթնաժողովի մասնակիցների շրջանում՝ Ռուսաստանը պաշտոնապես Հյուսիսատլանտյան դաշինքի համար սպառնալիք հայտարարելու ծրագրերի պատճառով։

աա