Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը, ժամը 06։30-ի սահմաններում Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։

Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ։  Խուլիգանություն կատարելու կասկածանքով հայտնաբերված Էդգար Մ-ն բերման է ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հրացանը հայտնաբերվել է։