Վրաստանն արգելք կսահմանի ցորենի եւ գարու արտահանման վրա

Մանրամասներ
ա

Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս երկրից ընթացիկ տարվա հուլիսի 4-ից մինչեւ 2023 թվականի հուլիսի 4-ը ցորենի եւ գարու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան: Տարվա ընթացքում Վրաստանն սպառում Է 700-800 հազար տոննա ցորեն:

Երկրի ցորենի հիմնական մասը երկիրը ներկրում է Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից: Ռուսաստանին բաժին է ընկնում այդ հացահատիկի ներմուծման 70 տոկոսը: Դրա արժեքը ամենաշահավետն էր Վրաստանի համար: «Կառավարությունը որոշում է ընդունել ընթացիկ տարվա հուլիսի 4-ից մինչեւ 2023 թվականի հուլիսի 4-ը Վրաստանից ցորենի եւ գարու ներմուծման արգելքի վերաբերյալ: Այս փուլում սահմանափակումները չեն տարածվում եգիպտացորենի արտահանման վրա»,-հայտարարել է Շամուգիան: Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարածաշրջանի իրադրությունը, պարենային անվտանգությունն ապահովելու համար կարեւոր է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում: