Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում. Մակրոն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բավարիայում G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մեր աջակցությունը Ուկրաինային և Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և անհրաժեշտ ինտենսիվությամբ՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- ասել է նա։

Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու ցանկության մասին՝ Մակրոնը պատասխանել է. «Ոչ ոք չի մտածում պատերազմն ավարտելու մասին առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։ Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ պատերազմից ելք կգտնվի, բայց միայն այն պայմանով, որ «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»։