Մեծ յոթնյակն Ուկրաինայի համար «ռազմավարական տոկունություն» կապահովի․ Բորիս Ջոնսոն

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Մեծ յոթնյակի առաջնորդները համաձայնել են «ուկրաինացիներին տալ ռազմավարական տոկունություն, որն անհրաժեշտ է, որպեսզի փորձեն փոխել իրադրությունը»:

Գերմանական Sky News-ի հետ զրույցում, Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ դա այն է, ինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ուզում է, որ մենք անենք»:

Ավելի վաղ ՄԹ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Պատրիկ Սանդերսը հայտարարել էր, որ Բրիտանիան մոտ է «1937 թվականի պահին»։

Երբ նրան հարցրին Սանդերսի խոսքերի մասին և արդյոք Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ, Ջոնսոնը պատասխանել է. «Չեմ կարծում, որ դրան կհասնի»: Ջոնսոնը հավելել է, որ առաջնորդները «ակնհայտորեն» շատ են աշխատում հակամարտությունը սահմանափակելու համար: