Բայդենը 35 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ռուսական արտադրանքի համար

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 35 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ռուսական արտադրանքի համար։ Այս մասին հայտարարել է Ոիկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Սպիտակ տունը տարածել է Միացյալ Նահանգների նախագահի համապատասխան հայտարարությունը, որում նշվում է, որ 2022 թվականի հունիսի 27-ից ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կբարձրանա մինչև 35% Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների որոշակի ցանկի համար, որոնց ներմուծումն ամբողջությամբ արգելված չէր»,- գրել է Երմակը Telegram-ում։

Երմակը հիշեցրել է, որ Մեծ յոթնյակի վեհաժողովի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական արտահանման մաքսատուրքերի բարձրացումից գումարները փոխանցվելու են Ուկրաինային։ Այսպիսով, Ռուսաստանը ստիպված կլինի վճարել պատերազմի համար։