Թուրքիան Ուկրաինային անհատույց 3 Bayraktar TB2 անօդաչու կնվիրի

Մանրամասներ
ա

Թուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) անհատույց նվիրել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»-ն։

«Գործարարներն ու հասարակ մարդիկ մի քանի օրվա ընթացքում ներդրել են մեծ ու փոքր միջոցներ այս նպատակին հասնելու համար։ Baykar-ը չի ընդունի TB2-ի համար վճարումը և երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ»,- ասվում է թուրքական ընկերության հաղորդագրության մեջ։

Bayraktar TB2-ը թուրքական գրոհային անօդաչու սարքի մոդել է, որը լայնորեն կիրառվում է ուկրաինական զորքերի կողմից։ Կիևի կողմից գնված այս անօդաչուների ճշգրիտ թիվը հայտնի չէ։