Ն. Փաշինյանը հույս ունի, որ հաջորդ տարի Հայաստանի սպառողների համար գազի սակագինը կնվազի

Այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները, որպեսզի համաձայնության գանք գազի գնի հարցում:

Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ 2019թ. Հայաստանի սպառողների համար գազի սակագինը չի թանկանա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները, որպեսզի համաձայնության գանք գազի գնի հարցում»,- ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ մեկ տարի հետո Հայաստանում  սպառողների համար գազի սակագինը բարձրանա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես մտածում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ նվազում կլինի»: