Թուրքիան ցանկացած պահի կարող է սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ցանկացած պահի սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական Haberturk-ը: Քալընն ասել է, որ Թուրքիան արդեն երեք խոշոր գործողություն է իրականացրել Սիրիայի տարածքում և ոչ մեկից թույլտվություն չի խնդրել։

«Մեր նախագահն ասել է, որ գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։ Այն պահին, երբ մենք սպառնալիք կտեսնենք, գնահատում կիրականացվի, և կարվի անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Քալընը: