Վրաստանը դադարեցրել է անցակետի աշխատանքը Ռուսաստանի հետ սահմանին

Մանրամասներ

1

Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել դադարեցնել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը հորդառատ անձրեւների պատճառով, որոնք վնասել են դեպի անցակետ տանող միջազգային նշանակության ճանապարհը։ Այս մասին նշվել է երկուշաբթի հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տարածած հայտարարությունում։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացրել է, որ արտակարգ դրության հետ կապված, որն առաջացել է Դարյալի կիրճում, «օդերեւութաբանական պայմանների հետեւանքով, «Կազբեգի» մաքսային անցակետում դադարեցվել են մաքսային վերահսկման բոլոր ընթացակարգերը»,- նշվել է հայտարարությունում։

Գերատեսչությունում հավաստիացրել են, որ հորդառատ տեղումների պատճառով Թերեք եւ Դեւդորակի գետերը դուրս են եկել ափերից եւ հեղեղել միջազգային նշանակության ճանապարհի այն հատվածը, որը տանում է դեպի ՌԴ-ի հետ սահման։