Հայտնի է, թե ինչու է փակվել Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը

Մանրամասներ
ա

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) ճանապարհը վնասվել է։ 

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտըհայտնում է, որ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով բարձրացել է Թերգի գետի մակարդակը, ինչի հետևանքով էլ վնասվել է ճանապարհահատվածը։

Դեպարտամենտի փոխանցմամբ՝  նշված հատվածում, մինչև համապատասխան միջոցներ ձեռնարկելը, արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։