Յուրի Շատունովի մահից հետո բժիշկների դեմ քրեական գործ է հարուցվել

Մանրամասներ
ա

Շտապօգնության բժիշկների դեմ քրեական գործ է հարուցվել, ովքեր ժամանակին օգնություն չեն ցուցաբերել Յուրի Շատունովին։ Այս մասին KP.RU պորտալին տված հարցազրույցում հայտարարել է երգչի տնօրեն Արկադի Կուդրյաշովը։

«Յուրայի ինքնազգացողությունը վատացավ սեղանի շուրջ։ Ինչ-որ պահի նա սեղմեց կրծքավանդակը ու սկսեց շնչահեղձ լինել։ Շտապ օգնություն կանչեցինք, դիսպետչերն ասաց՝ ինքդներդ տեղափոխեք հիվանդանոց։ Տարանք մոտակա բուժկենտրոն, որտեղ ասացին, որ լուրջ դեպք է, և պետք է տեղափոխենք հիվանդանոց։ Յուրային չկարողացանք հասցնել հիվանդանոց, նա ճանապարհին մահացավ։

Հիվանդանոցում փորձեցին նրան փրկել, բայց չստացվեց։ Նա արդեն մահացած էր։ Կարծում եմ՝ նրան փրկելն անհնար էր։ Այժմ բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել»,-ասել է երաժիշտի տնօրենը։