Ազատ է արձակվել Վարդան Ղուկասյանի որդին․ նա մասնակցել է հորեղբոր աղջկա հարսանիքին

Մանրամասներ
ա

Վանաձորի քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ է արձակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը։ Նա ամբողջությամբ կրել է դատարանի վճռով սահմանված 7-ամսյա պատիժը։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

Իսկ երեկ արդեն Սպարտակ Ղուկասյանը մասնակցել է հանգուցյալ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Համացանցում հայտնվել են նրա մասնակցությամբ որոշ հարսանեկան լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ազատազրկման էր դատապարտվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։

Ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության․ «Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։