Մեծ Յոթնյակի առաջնորդները կատակել են կիսամերկ Պուտինի մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի առաջին օրվա ճաշի ժամանակ համաշխարհային առաջնորդները վերհիշել են Վլադիմիր Պուտինի հայտնի լուսանկարները գոտկատեղից վեր մերկ, ձիու վրա և քննարկել, թե արդյոք արժե նույնպես մերկանալ լուսանկարվելու համար՝ ցույց տալու համար, թե որքան վճռական են:

Հումորային զրույցը սկսվել է նրանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հարցրել է՝ հանի՞ բաճկոնը, թե ոչ, գրում են Agence France-Presse-ի լրագրողները։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատասխանել է, որ ավելի լավ է սպասել համատեղ պաշտոնական լուսանկարին, իսկ հետո հանել բաճկոնները։

«Բայց մենք պետք է ցույց տանք, որ մենք ավելի կոշտ ենք, քան Պուտինը»,- պատասխանել է Ջոնսոնը, ինչին ի պատասխան Թրյուդոն առաջարկել է. «Այդ դեպքում պետք է ցուցադրություն սկսել՝ կիսամերկ ձիու վրա», նկատի ունենալով Պուտինի հայտնի ֆոռոսեսիան 2009 թ․, որը գլոբալ մեմ էր դարձել։

«Ձիավարությունը լավագույն բանն է աշխարհում», համաձայնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը՝ միաժամանակ լռելով դրես-կոդի մասին։