Այսօր կեսօրին Ռուսաստանի Պսկովի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին գրում է տեղական «Պսկովի նահանգ» Telegram ալիքը։ Շարժակազմը ներառում էր պայթուցիկ նյութերով վագոններ։
Վթարի վայրը շրջափակված է զինվորականներով, աշխատում են ԱԴԾ-ն և ականազերծողները։ Երկաթուղու աշխատողներին թույլ չեն տալիս մոտենալ, քանի դեռ այս ամբողջ բեռը չի տեղափոխվել։
0Comments