Եկատերինբուրգում «Երաժշտության գիշեր» համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է ռուս փոփ երգիչ ՄակՍիմի վրա։ Տեսանյութը հրապարակել է Shot Telegram ալիքը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ արտիստին հաջողվել է կատարել առաջին երեք թրեքերը։ «My Paradise» երգի ժամանակ երկրպագուն բեմ է բարձրացել՝ գրկելու ՄակՍիմին։ Անվտանգության աշխատակիցն անմիջապես վազել է նրա հետևից, սակայն կինը բռնել է կատարողի ձեռքից և քաշել նրան, որի հետևանքով երգչուհին ընկել է։
Կադրերում երևում է, թե ինչպես է երգչուհին ընդհատում կատարումը և զննում ձեռքը։ Անվտանգության աշխատակիցներն այդ պահին երկրպագուին հեռացրել են բեմից, իսկ երգչուհին շարունակել է ելույթը։
0Comments