Մոլդովայի նախագահն նախատեսում է առաջիկայում այցելել Կիև

Մանրամասներ
ա

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է առաջիկայում Կիև այցելելու մտադրության մասին: Այցի մանրամասների վերաբերյալ նախագահը ոչինչ չի ասել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Prime հեռուստաալիքի ուղիղ եթերում նա շեշտել է, որ մանրամասներ կհաղորդի այցի վերաբերյալ պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո:

Մայիսին պաշտոնական այցով Ուկրաինա էին մեկնել Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն և պատգամավոր Լիլիան Կարպը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը գաղտնի է եղել: Դրա մասին հետո են հայտնել: