Մեկնարկել են FLY BAGHDAD ավիաընկերության Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը

Մանրամասներ
ա

FLY BAGHDAD ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 23-ից մեկնարկել է Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flybaghdad.net կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: