Անցած համատեղ ճանապարհի համար շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին. ՊՎԾ նախկին պետը ՔՊ–ին անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում է գրել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին։

«2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ Որոշումն ըստ էության ընդունել էի դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէի սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից չփոխկապակցվի հայտնի ներքաղաքական գործընթացների հետ։

Պատճառը շատ պարզ է։

Իմ պատկերացմամբ քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետևաբար, այդ նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ։ Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ կուսակցությանը հաջողություն եմ մաղթում», - Facebook-ում գրել է Ուլիխանյանը։