Սոչիում Սև ծովն ընկած երկու մեքենաներում երեք երեխա է եղել

Մանրամասներ

1

Սոչիում Սև ծովն ընկած երկու մեքենաներում երեք երեխա է եղել։ Այս մասին հայտնել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննիչների տվյալներով՝ հունիսի 24-ի գիշերը առատ տեղումների և Սև ծովում գետերի մակարդակի բարձրացման հետևանքով գետը քշել է երկու ավտոմեքենա, որոնք գտնվում էին Զուբովա Շչել գյուղի տարածքում։

«Դեպքի պահին, ըստ նախնական տվյալների, ավտոմեքենաներում եղել է յոթ մարդ, որոնցից երեքը երեխաներ են»,– ասել են վարչությունում։

Մի մեքենայում չորս մարդ է եղել․ երկու տղամարդ և 2017 թվականին ծնված աղջիկ և 2019 թվականին ծնված տղա, երկրորդում՝ երեք մարդ՝ երկու մեծահասակ և 2021 թվականին ծնված տղա։ Երեխաներից մեկին SMS-ի միջոցով հաջողվել է դեպքի մասին նախազգուշացնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Ավելի ուշ Սև ծովում 42-ամյա տղամարդու են հայտնաբերել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Սոչիի իշխանությունները փակել են քաղաքի կենտրոնում գտնվող լողափերը, պատճառը փոթորկի նախազգուշացումն է եղել, որը հունիսի 23-ին տարածել է Կրասնոդարի երկրամասի ԱԻ կայքը։ Այնուհետև փրկարարները նախազգուշացրել են, որ սպասվում է հորդառատ անձրև, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում՝ մինչև 22 մ/վրկ արագությամբ։