Ռուսաստանում Իլ-76 ինքնաթիռ է ընկել. Կան զոհեր ու վիրավորներ․ Ֆոտո

Մանրամասներ

1

Ռուսաստանում՝ Ռյազան քաղաքում, ինքնաթիռ է ընկել: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

Ռյազանի մոտ Իլ-76 ռազմական ինքնաթիռը սկզբում կոշտ վայրէջք է կատարել, այնուհետև՝ մասնատվել: ՊՆ-ն արտակարգ իրավիճակի պատճառը համարել է շարժիչի անսարքությունը:

«Ինքնաթիռը կործանվել է շարժիչի հանկարծակի բռնկման հետևանքով։ Նախնական տվյալներով՝ 4 մարդ մահացել է, հինգը՝ հոսպիտալացվել»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը թռչում էր Բելգորոդ-Օրենբուրգ երթուղով, կանգ էր առնելու Դյագիլևոյում՝ լիցքավորման համար։

«Շրջանային կառավարության օպերատիվ խումբը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Ռյազան քաղաքի Միխայլովսկի մայրուղու տարածքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս հինգ մարդ տարբեր ծանրության վնասվածքներով գտնվում Է Ռյազանի բուժհաստատություններում, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Տուժածների վիճակը կայուն է։

Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

1

1

1

1