Պատմական պահ. Եվրոպական խորհուրդը Ուկրաինային և Մոլդովային շնորհել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ

Մանրամասներ
ա

Եվրոպական խորհուրդը հինգշաբթի՝ հունիսի 23-ի երեկոյան, Ուկրաինային շնորհել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն պաշտպանել են ԵՄ բոլոր առաջնորդները։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը։

Նույն կարգավիճակը ստացել է Մոլդովան։

«Եվրախորհուրդը թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ և հույսի ազդանշան ուկրաինացի ժողովրդին»,- գրել է Բեթելը: