Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել Ռուսաստանում McDonald’s-ի ակտիվները

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մայիսի 19-ին McDonald’s-ը հայտարարեց ռուսական ակտիվների վաճառքի մասին Յուզկուզբասուգոլ ածխային ընկերության նախկին համասեփականատեր Ալեքսանդր Գովորին, ով ղեկավարում էր Սիբիրում McDonald’s 25 ռեստորանների ցանցը: Ֆորբսի ռուսական խմբագրությունը պարզել է, որ Ռուսաստանում ՄակԴոնալդսը գնելու այլ հավակնորդներ ևս եղել են, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։

Ֆորբսը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ վեց հավակնորդներից մեկը նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին է։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը, սակայն հայտնի չէ, թե նրանցից ով է եղել դիմողների թվում։ Ֆորբսը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը։