Նոր բացահայտումներ՝ Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառների մասին

Կարծես թե Մակեդոնացու մահվան առեղծվածն արդեն բացահայտված է
Live24.am-ը ներկայացնում է

1

Մեծագույն զորավար և պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացու մահվան առեղծվածը, որը դարեր շարունակ տանջել է պատմաբաններին, թվում է՝ արդեն բացահայտված է:

Մակեդոնացու մահվան հետ կապված նախորդ տեսությունները հանգում էին նրան, որ զորավարը մահացել է վարակից, հարբեցողությունից, կամ սպանվել է:
Ինչպես նշում է Daily Mail-ը, վերջերս իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զորավարի վախճանի պատճառը Գիյեն-Բարեի համախտանիշն է եղել՝ նյարդային համակարգի խանգարում, որի դեպքում հիվանդը կարող է կաթվածահար լինել:

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկել են նաև այն համոզմանը, որ Մակեդոնացին մինչև մահը 6 օր շարունակ կաթվածահար վիճակում է եղել:
Ուսումնասիրության հեղինակ բժիշկ Քեթրին Հոլի խոսքով՝ Մակեդոնացու մահվան վերաբերյալ նախկին վկայություններն արժանահավատ չեն: Հոլը, ի մի բերելով բազմաթիվ վկայություններ՝ ընդ որում այն փաստը, որ Ալեքսանդրի մարմինը մահվանից 6  օր անց անգամ չի քայքայվել, եկել է այն եզրահանգմանը, որ նրա մոտ Գիյեն-Բարեի համախտանիշ է եղել, ինչի հետևանքով նա կաթվածահար վիճակում է գտնվել, իսկ թթվածնի նկատմամբ նրա օրգանիզմի նվազ պահանջը շնչառությունն աննկատ է դարձրել: 

«Այն ժամանակ մարդիկ կարծել են, թե Մակեդոնացու մարմնի պահպանումը նշան է նրա աստվածային էության, մինչդեռ մենք այժմ տիրապետում ենք այնպիսի մանրուքների ու փաստերի, որոնք թույլ են տալիս նրա մահն այլ կերպ պատճառաբանել և ամբողջականացնել արդեն եղած կցկտուր վկայությունները»,- ասել է նա: