
G7-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նոր ուղիներ կմշակեն Ռուսաստանի վրա ուկրաինական պատերազմի պատճառով ճնշում գործադրելու համար։ Ղեկավարները մտահոգված են Չինաստանի դիրքորոշմամբ, գրում է Reuters-ը։
Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Նոր Զելանդիայի առաջնորդները ընդգրկվել են ՆԱՏՕ-ի վեհաժողովում՝ ցույց տալու համար, որ արևմտյան երկրները դեռևս հետևում են Չինաստանին՝ չնայած ուկրաինական պատերազմին։
«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ակտիվացրել է մեր գործընկերությունն ամբողջ աշխարհում: Սակայն դա չի նշանակում, որ Ուկրաինան ստիպում է մեզ հայացքը թեքել Չինաստանից: Իրականում, ընդհակառակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ, որն ուղղված է լինելու Ռուսաստանի ու Չինաստանի սպառնալիքների վերացմանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին։
0Comments