Դոնեցկի արևմուտքը գրավելու ջանքերը դեռևս ապարդյուն են. բրիտանական հետախուզությունը Ուկրաինայի վերաբերյալ զեկույց է հրապարակել

Մանրամասներ
ա

Բրիտանական հետախուզությունը հրապարակել է իր հերթական ամփոփումն Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ։  Հունիսի 19-ից ռուսական բանակը 5 կմ առաջ է շարժվել դեպի Լիսիչանսկ, ուկրաինական որոշ ստորաբաժանումներ նահանջել են։

Լիսիչանսկը Լուգանսկի շրջանի վերջին խոշոր քաղաքն է,  որը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ:

«Որոշ ուկրաինական ստորաբաժանումներ նահանջել են՝ հավանաբար շրջապատումից խուսափելու համար», – ասում է բրիտանական հետախուզությունը: «Ռուսաստանի բարելավված դիրքն այս հատվածում, հավանաբար, վերջին ուժեղացումների և կրակի բարձր կենտրոնացման արդյունքն է»:

Ըստ բրիտանացի զինվորականների՝ ռուսական բանակը «աճող ճնշում է գործադրում Լիսիչանսկ-Սևերոդոնեցկ հատվածի վրա։ «Սակայն Դոնեցկի շրջանի արևմուտքը գրավելու ջանքերը դեռս ապարդյուն են», – ասվում է զեկույցում: