ՆԱՏՕ-ն զենք կմատակարարի Ուկրաինային այնքան, որքան պետք է․ Ստոլտենբերգ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են շարունակել Ուկրաինային զենք մատակարարել այնքան, որքան անհրաժեշտ է: Այդ մասին գրում է Politico-ն։ Սթոլթենբերգն ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմը երկարաժամկետ կլինի։

Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «քաղաքական և բարոյական պարտավորություն ունեն» չդադարեցնել զենքի մատակարարումը։

«Մենք պետք է մատակարարենք ժամանակակից սպառազինություն, ծանր սպառազինություն, ինչպես դա արել են ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկար ժամանակ, և ՆԱՏՕ-ն նույնպես պետք է դեր խաղա աջակցության հարցում»,- ընդգծել է Ստոլտենբերգը։