Շոլցը կրկնել է, որ Բունդեսվերը կստեղծի ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների ամենամեծ բանակը

Մանրամասներ
ա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բունդեսվերը շուտով կձևավորի ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների մեջ ամենամեծ բանակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Փետրվարի վերջին ես հայտարարեցի Բունդեսվերի համար 100 միլիարդ եվրոյի չափով հատուկ հիմնադրամի ստեղծման մասին», – ասել է Շոլցը, հավելելով, որ որոշ ժամանակ անց Բունդեսթագն ընդունել է օրենքում անհրաժեշտ փոփոխությունը։

«Այդպիսով Բունդեսվերը տեսանելի ապագայում կդառնա ամենախոշոր բանակը ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների թվում: Խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, մեր դաշինքի գործընկերների անվտանգությանը և արդյունավետ ու առաջադեմ Բունդեսվերին», – ասել է Շոլցը:

Գերմանիայի կանցլերը մատնանշել է նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու անհրաժեշտությունը։ Մաքուր և մատչելի էներգիայի հասանելիությունը, ըստ նրա, էական նշանակություն ունի բազմաթիվ ոլորտների համար: