Ուկրաինայի դեմ հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Իտալիայի ֆինանսական գվարդիան սառեցրել է ռուսաստանցիների ընդհանուր 1,7 միլիարդ եվրոյի չափով ունեցվածքը, ասվում է երկրի ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման հաղորդագրության մեջ։
«Փետրվարի 23-ից, կապված ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ դրան հաջորդած ռազմական էսկալացիայի հետ, Ֆինանսական գվարդիան սկսել է նպատակաուղղված տնտեսական եւ գույքային ստուգումներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք թվարկված են Եվրամիության կողմից ներկայացված սահմանափակող միջոցների ցանկում»,- ասել է Ֆինվարդիան իր զեկուցում, որը նվիրված է 1774 թվականին գերատեսչության հիմնադրման տարեդարձին:
Նշվում է, որ նման ստուգումները վերաբերել են ավելի քան 1100 սուբյեկտների, որոնք նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտմանը կամ դրանց հանդեպ սպառնալիքին։
«Մայիսի 31-ի դրությամբ սառեցման միջոցներ են ձեռնարկվել 14 սուբյեկտների, այդ թվում՝ շենքերի, տրանսպորտային միջոցների, նավերի, հողերի եւ ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 1,7 միլիարդ եվրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
0Comments