Ռուսաստանը Էստոնիայի ուղղությամբ հրթիռային հարվածներ է մշակում․ Էստոնիայի ՊՆ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Էստոնիայի պաշտպանության նախարար Կուստի Սալմը ֆիննական Iltalehti թերթին հայտնել է, որ Ռուսաստանը Էստոնիայի ուղղությամբ հրթիռային հարվածներ է մշակում։

«Այժմ անցկացվում են զորավարժություններ, որոնցում ռուսները նմանակում են Էստոնիայի տարածքին ուղղված հրթիռային գրոհներ»,- ասել է Սալմը։

Նախօրեին Էստոնիայի ԱԳՆ-ն կանչել էր ՌԴ դեսպան Վլադիմիր Լիպաևին՝ բողոք արտահայտելու հունիսի 18-ին ռուսական ուղղաթիռի կողմից իր օդային տարածքը խախտելու համար։ Հաղորդվում էր, որ նա էստոնական տարածքում եղել է գրեթե երկու րոպե:

Ինչպես նշել է Սալմը, խոսքը եզակի դեպքի մասին չէ։

«Ռուսական ուղղաթիռները սահմանի մի քանի խախտումներ են կատարել: Խոսքը ոչ թե ափից հիսուն մղոն հեռավորության վրա գտնվող նավերի մասին է կամ ինքնաթիռների, այլ ուղղաթիռների մասին: Ուղղաթիռը սահմանը չի հատում պատահաբար»,- հայտարարել է նա։