Մայամիի օդանավակայանում վայրէջք կատարելիս այրվել է 126 ուղեւորով ինքնաթիռը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մայամիի օդանավակայանում այրվել է ինքնաթիռ, տուժել է երեք մարդ, տեղեկացրել է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ Սանտա Դոմինգոյից ժամանած ինքնաթիռը՝ 126 ուղեւորով, այրվել է վայրէջք կատարելիս։ Հրդեհի պատճառը վայրէջքի ժամանակ անիվների խափանումն է եղել, նշվել է հաղորդագրությունում։

Երեք ուղեւոր հայտնվել է հիվանդանոցում, մյուսներն օգնության կարիք չեն ունեցել։