«Հարսնացուի հայրը» ֆիլմը դարձել է HBO Max-ի պատմության ընթացքում ամենահաջողակը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Մանրամասներ

Ռեժիսոր Գարի Ալազրակիի «Հարսնացուի հայրը» (Father of the Bride) ռոմանտիկ դրաման դարձել է HBO Max-ի առցանց կինոթատրոնի պատմության ընթացքում ամենահաջողակ օրիգինալ նախագիծը, հայտնում  են news-ը և Deadline-ը։

Ժապավենը ներառվել է նաեւ ամենահանրաճանչ ֆիլմերի տասնյակում, որոնք HBO Max-ով թողարկվել են Մեքսիկայում։ Նշվում է, որ դրաման ամենաշատ դիտումներն է ունեցել ԱՄՆ-ում։ Այդ ցուցանիշին հաջորդում է Մեքսիկան։

Սյուժեն զարգանում է հարսնացուի ծնողների շուրջ, որոնք ամուսնալուծության եզրին են։ Գլխավոր դերերը կատարել են Էնդի Գարսիան, Գլորիա Էստեֆանը եւ Ադրիա Արհոնան։

Ֆիլմի պրեմիերան HBO Max-ով տեղի է ունեցել հունիսի 16-ին։ «Հարսնացուի հայրը» 1950թ․-ին թողարկված համանուն ժապավենի ռեմեյքն է, որը նկարահանել է ռեժիսոր Վինսենթ Մինելին։ Չարլզ Շայերի առաջին ռեմեյքը թողարկվել է 1991թ․-ին։

ա