Թվիթերը կվաճառվի Մասկին. Ընկերության ղեկավարությունը միաձայն որոշում է կայացրել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Թվիթեր սոցիալական ցանցի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տվել բաժնետերերին կողմ քվեարկել ամերիկյան ընկերությունը գործարար Իլոն Մասկին վաճառելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան լրատվամիջոցները ապրիլին հաղորդել էին, որ Մասկը և Թվիթերը համաձայնության են հասել ընկերության վաճառքը 44 մլրդ դոլարով իրականացնելու շուրջ: