Վանեցյանն այսօր երեկոյան փակագծեր կբացի

Մանրամասներ

1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել, որի մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել։ Նա նաեւ նշել է, որ շարունակելու է պայքարը։ Սակայն հարց է առաջանում՝ եթե Վանեցյանը շարունակելու է պայքարը, ինչու է վայր դնում մանդատը։ Շաբաթներ առաջ, երբ նստացույց էր սկսում Ազատության հրապարակում, բառացիորեն հայտարարեց․

«Եթե չհաջողենք, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չեմ վերադառնա», իսկ հիմա հայտարարում է, թե պայքարելու են, բայց հրաժարվում է մանդատից։

«Հրապարակը» Հայրենիք կուսակցության անդամ Արսեն Բաբայանից պարզել է՝ ինչ է նշանակում մանդատը վայր դնել, բայց շարունակել պայքարը։ Սակայն Բաբայանն ասաց, որ հայտարարության մեջ մեզ հուզող հարցի պատասխանը կա։

Այսօր երեկոյան Վանեցյանը Հանրային հեռուտաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հյուրն է լինելու եւ հարցազրույցի ընթացքում թերեւս փակագծեր կբացի։