Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման հարցը

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ին հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել թուրք-բրիտանական համագործակցության առկա վիճակի և հեռանկարների շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության թեմային, քննարկվել տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների թեման։։

Էրդողանն ընդգծել է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման հարցի պարտադիր կարգավորման անհրաժեշտությունը։