Բանջարեղենի տեղական արտադրողների բողոքի ակցիան

Կառավարությունում ընդունել են ակցիայի մասնակիցներին

Կառավարության շենքի  դիմաց այսօր՝ հունվարի 29–ին, բողոքի ակցիա են իրականացնում բանջարեղենի տեղական արտադրողները։

Արտադրողները  բողոքում են ներմուծման օրենքների դեմ:Նրանք նշում են,  որ ներմուծվող բանջարեղենի ցածր գներն անմրցունակ են դարձնում իրենց արտադրանքը։

Ինչպես նշեցին արտադրողները, Թուրքիայից բերվող լոլիկն աճեցվում է ոչ ջերմոցային պայմաններում՝ արեւի տակ: Սա նշանակում է, որ դրա ինքնարժեքը ցածր է լինում եւ այն վաճառվում է ցածր գնով, ինչն էլ իրենց հնարավորություն չի տալիս եկամուտ ստանալ բանջարեղենային բիզնեսից։ Արտադրողներից ոմանք նաեւ կասկած էին հայտնում, որ մաքսատանն ապօրինություններ են կատարվում։

Կառավարությունում  համաձայնվել են ընդունել ակցիայի մասնակիցներին, սակայն, լրագրողների եւ օպերատորների մուտքն արգելվեց եւ չհաղորդեցին, թե նրանց ով է ընդունելու։