Շոլցն ասել է, թե ինչից է վախենում Պուտինը

Մանրամասներ
ա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Պուտինը քաղաքականություն է վարում, որն ուղղված է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի փլուզմանը, որպեսզի կանխի ժողովրդավարության տարածումը դեպի Ռուսաստան։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

«Ակնհայտ է, որ Պուտինը վախենում է, որ ժողովրդավարության կայծը կարող է հասնել Ռուսաստան, հետևաբար, նա տարիներ շարունակ վարում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի փլուզմանն ուղղված քաղաքականություն։ Նա ցանկանում է վերադառնալ ազդեցության գոտու քաղաքականությանը։ Բայց նա չի կարող դա անել»,- գրել է Շոլցը։