Մակրոնը կորցնում է մեծամասնությունը խորհրդարանում

Մանրամասներ
ա

Նախագահական ընտրություններում հաղթանակից երկու ամիս չանցած Էմանուել Մակրոնը կորցնում է իր մեծամասնությունը Ազգային ժողովում։ Դատելով նախնական կանխատեսումներից՝ կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Մակրոնի «Միասինը» հաղթում է, սակայն նախագահն այլևս չի ունենա ստորին պալատի լիակատար վերահսկողությունը, գրում է BBC-ն։

Նրա կոալիցիան ստացել է 245 մանդատ՝ կորցնելով մոտ հարյուր մանդատ։ Երկրորդ տեղում ծայրահեղ ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած նոր դաշինքն է՝ Nupes (Նոր էկոլոգիական և սոցիալական ժողովրդական միություն)՝ 131 մանդատով: Երրորդ տեղում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնի մրցակցի՝ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ կուսակցությունն է (89 մանդատ)։ Ստորին պալատի նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելու համար Մակրոնի կուսակցությունը պետք է ստանար 577 մանդատներից 289-ը։

Մակրոնի կենտրոնամետ դաշինքը ներկայացնող շատ պատգամավորներ պարտվել են իրենց ընտրատարածքներում, ինչը նշանակում է, որ այժմ Մակրոնի համար շատ ավելի դժվար կլինի իրականացնել իր բարեփոխումները։ Այդ թվում, նախնական տվյալներով, առողջապահության նախարարն ու Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանը չեն կարողացել պատգամավոր ընտրվել։

Ֆրանսիայի նախորդ խորհրդարանում Մակրոնը վերահսկում էր ավելի քան 300 ձայն։ Ընթացիկ ընտրությունների արդյունքը Մակրոնի համար ավելի վատ է ստացվել, քան կանխատեսում էին սոցիոլոգները։