Անհրաժեշտ է կռվել և հաղթել Ռուսաստանին. Զորքերը պետք է պատրաստվեն կրկին կռվել Եվրոպայում. Մեծ Բրիտանիայի բանակի հրամանատար

Մանրամասներ
ա

Բրիտանական բանակի նոր հրամանատար, գեներալ Սըր Փաթրիք Սանդերսը նշել է, որ բրիտանական զորքերը պետք է պատրաստ լինեն «կրկին կռվել Եվրոպայում», քանի որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է, հայտնում է PA MEDIA-ն՝ հավելելով, որ Սանդերսն այս պաշտոնում փոխարինել է գեներալ Սըր Մարկ Քարլթոն Սմիթին եւ իրենց առաջ ծառացած խնդիրների մասին նամակով դիմել իր ենթականերին:

«Այժմ անհրաժեշտ է ձևավորել բանակ, որը կարող է մեր դաշնակիցների կողքին կռվել եւ մարտերում հաղթել Ռուսաստանին: Մենք այն սերունդն ենք, որը պետք է Եվրոպայում նորից կռվելու համար նախապատրաստի բանակ»,- ասել է բրիտանացի գեներալը։