Չինաստանն առաջին անգամ բեռնատար անօդաչու ինքնաթիռ է փորձարկել

Մանրամասներ
ա

Չինաստանը հաջողությամբ իրականացրել է TP500 տրանսպորտային անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքային փորձարկումները։ Այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիային:

Նշվում է, որ առաջին ավիացիոն ինստիտուտի կողմից մշակված սարքը երկնքում մնացել է 27 րոպե։ TP500-ը երկրի առաջին խոշոր անօդաչու բեռնատար ինքնաթիռն է, որն արտադրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության պահանջներին և չափանիշներին համապատասխան:

TP500-ը մեծ բեռնունակության ընդհանուր նշանակության անօդաչու տրանսպորտային հարթակ է: Դրա թռիչքի առավելագույն հեռահարությունը 1800 կիլոմետր է։ Ինքնաթիռը կարող է բեռ տեղափոխել մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա՝ կրելով 500 կիլոգրամ ստանդարտ բեռ։