Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Մանրամասներ
ա

Հանրապետության տարածքում հունիսի 19-ի ցերեկը, 23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում հունիսի 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: