Հենա, ղազախները գալիս, ավտո էին առնում, էլ չեն գալիս, գնում Վրաստանից են առնում

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով չի իրականացվելու. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ եղանակով։ Եթե որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքը առոչինչ ճանաչելու հիմք դառնալ։

Օragir.news-ը այցելել է ավտոշուկա և ավտովաճառողներից ճշտել՝ արդյոք կողմ են կատարվելիք փոփոխությանը։

«Մեքենավաճառողների համար դա հավելյալ բարդություն է, թե՛ ժամանակատարության հետ կապված, թե՛ դոլարային արտարժույթի հետ կապված և թե՛ պահումների։ Այսինքն՝ փոխանցման պարագայում, երբ որ փոխանցում է կատարվում, միջնորդավճար է բանկը պահում։ Փոխանցումները ե՞րբ են տեղի ունենալու․ այսինքն՝ մինչև անվանափոխությունը, թե անվանափոխությունից հետո։ Հավելյալ անիմաստ գործառույթ է դա։ Վարչապետը ասաց՝ քաղաքացու կյանքն ենք թեթևացնում․ ես կասեի ճիշտ հակառակն է, քանի որ մի քանի քայլով բարդացնում են։ Եթե քաղաքացին տեղում վաճառում էր մեքենան ու անվանափոխություն էր տեղի ունենում, ու անվանափոխության պարագայում ՀԿԲ-ներում առաջին ստորագրությունից հետո վաճառողն առձեռն վերցնում էր գումարը, իսկ այս պարագայում դա ինչպես է լինելու․ անվանափոխությունից հետո՞ են գնալու գումարը փոխանցեն, թե՞ մինչև անվանափոխությունն է փոխանցվելու, կամ եթե մինչև անվանափոխությունն է գումարը փոխանցվում, գնորդը ի՞նչ վստահություն ունի, որ անվանափոխությունը տեղի կունենա, կամ ճիշտ հակառակը»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ավտոփորձագետը։

«Ինչքան կարացին, դժվարացրին, ինչքան կարացին, փոփոխեցին, ինչքան դժվարացնում են, էլի մենք ելք ենք գտնում, մի արդյունքի կարողանում ենք հասնել, դժվարացնում են։ Որիշ երկրներ հեշտացնում են, մեր երկրում դժվարացնում են։ Հենա, ղազախները գալիս, ավտո էին առնում, էլ չեն գալիս, գնում Վրաստանից են առնում։ Ամեն բան բարդացրին․ առաջ ավելի լավ չէ՞ր, գալիս մաքսազերծումն էլ էին այստեղ անում, էլի երկրին էր օգուտ լինում։ Ծայրահեղական վիճակ է բոլորի մոտ»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ավտովաճառողներից մեկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում կատարվելիք փոփոխությունը։

Մանրամասները՝ Օragir.news-ի տեսանյութում